07/10/2026

EU – Armenia

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Պարզվում է, նա 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։ Ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։ Հատկանշական է, որ դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ «Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։

Ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ է անում ՆԳ նախարարությունը․ «Նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Blog Image