Հայտնի է, որ աշխարհաքաղաքական ներկայիս վերաձեւումների եւ կոշտ մրցապայքարի պայմաններում Միացյալ Նահանգները, նախկին սովետական տարածքում որոշակի հեռահար նպատակներ ունենալով՝ ուղղված Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ, ամրացնում է դիրքերը Հարավային Կովկասում։
Դա Վաշինգտոնն անում է սովորաբար դեմոկրատական կառույցներին, տեխնոլոգիաների ոլորտին եւ շուկայի բարեփոխումներին աջակցության միջոցով։ Թրամփի վարչակազմի համար Հայաստանն այս համատեքստում արժեքավոր «գործընկեր» է (ավելի կոնկրետ՝ գործիք)։
Այդ նպատակով Միացյալ Նահանգները ձգտում է Հայաստանը տնտեսապես կապել արեւմտյան ճամբարին եւ հատկապես՝ իրեն։ Այդ ճանապարհին Հայաստանում տեղի են ունենում որոշակի վերափոխումներ, համապատասխանեցում արեւմտյան ճամբարի ստանդարտներին։ Իսկ ահա «Թրամփի ուղին» կամ TRIPP նախագիծը շատ ամերիկացի վերլուծաբաններ, ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը, սկսել են անվանել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի ամերիկյան տարբերակը։
Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում իր դիրքերն ամրացնելու համար Հայաստանում իրականացնում է ոչ թե զատ-զատ նախագծեր, այլ համակարգված նախագծերի համալիր՝ երկաթուղի, ավտոմայրուղի, նավթագազային տրանսպորտայնացման ուղիներ, էլեկտրամատակարարման գծերի անցկացում, օպտիկամանրաթելային ցանցի ներդրում եւ այլն։
Այս ամենը, սակայն, ունի իր գինը կամ նախապայմանը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է սառեցվեն։ Ու դա հետեւողականորեն արվում է։ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, ԵԱՏՄ անդամակցության հարցի հետ կապված որոշումներին մնացել է քիչ ժամանակ՝ մինչեւ դեկտեմբեր, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը։
Հայաստանն այսօր շատ լուրջ ընտրության առաջ է կանգնած, որը տեղային կամ ռեգիոնալ մակարդակից ավելին է։ Հայաստանը խառնվել է գեոպոլիտիկ գլոբալ ճամբարների մրցապայքարին, իսկ նման դեպքերում սխալվողներին սովորաբար չեն ներում։

Բաց մի թողեք
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հայտնաբերվել են Աստվածածնի պատկերով քարե սալիկներ հայերեն գրառումներով․ Լուսանկարներ
Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված
Հ1-ի գործադիր տնօրենին ու տեղակալին կարգապահական տույժի ենթարկեցին. Լուսանկար