Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Աստանայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին և նվաճեց Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
31-ամյա հայ մարզիկը հիանալի մրցաշար է անցկացրել՝ չորս հաղթանակ տանելով ժամանակից շուտ ավարտված գոտեմարտերում, իսկ եզրափակիչում 8։4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհատ Մամադլիի նկատմամբ։
Ասլանյանի համար սա կարիերայի ընթացքում Աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալն է։
Այս կապակցությամբ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Աշխարհի չեմպիոն ունենք նաև ըմբշամարտից, բրավո մեր մարզիկին:
Կարեն Ասլանյանը եզրափակիչում հաղթեց Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Նիհատ Մամմադլիին»։

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել:
63 կգ քաշային Կարեն Ասլանյանն էլ եզրափակիչում հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին՝ նվաճելով Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։



Բաց մի թողեք
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վիրավորել է դատավորին․ մեղադրական վերդիկտ է կայացվել
Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն և հուսալի գործընկեր է, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում․ Պուտին
ՀՀ սիրելի քաղաքացիներ, ձեր վիճակը ծանր է, բայց ոչխարի վիճակն ավելի ծանր է