Ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին [Վարդան Այվազյան]։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը [Էդիկ Մինասյան]՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»։



Բաց մի թողեք
Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը. տեսանյութ
Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանն էլ են հետապնդվում․ մանրամասներ․ Լուսանկար
Քնի ժամին անչափահասին նկատել է միջանցքում, հրել խմբասենյակ, ձեռքերով և ոտքերով հարվածել