Մեղադրական վերդիկտ է կայացվել դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ։
Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունը՝ Ա. Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։
Դատաքննությամբ հետազոտված, պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա. Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։
Հիմնական դատալսումների արդյունքներով դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման համար Ա. Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն և հուսալի գործընկեր է, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում․ Պուտին
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել. Լուսանկարներ
ՀՀ սիրելի քաղաքացիներ, ձեր վիճակը ծանր է, բայց ոչխարի վիճակն ավելի ծանր է