«Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը նոր որոշեց հետողորմյա անել այդ որոշումը, իսկ սոցապնախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հետեւել են հանրային արձագանքին։
Բանն այն է, որ իշխանությունն արտահերթ ընտրություններին այլընտրանք չի տեսնում եւ կարծում է, որ վաղ թե ուշ պետք է դրանք կայանան: Իշխող թիմում քննարկել են այս հեռանկարը եւ որոշել, որ այսուհետ զերծ պիտի մնան հանրային դժգոհություն առաջացնող ցանկացած որոշումից, հակառակը՝ «պարտադիր բժշկական ապահովագրության» բնույթի նոր օպերացիաներ մտածեն, որ կարողանան արտահերթին սահմանադրական մեծամասնություն ստանալ եւ ընդունել ալիեւյան սահմանադրությունը։ Հնարավոր է ՔՊ-ն «իր վրա քաշի» «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի մասին հայտնի օրինագիծը եւ առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես գա։
Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում:


Բաց մի թողեք
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր
Սեփական տանը սպшնվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ Լուսանկար
Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ Լուսանկար