Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 6-ին որոշել է նոյեմբերի 10-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Աիդա Ափրոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի, նոյեմբերի 10-ից «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հանձնել այդ ՀՈԱԿ-ի 2-րդ կարգի գրադարանավար Արփինե Ղազարյանին։
Հրապարակ թերթը գրել է․ Աիդա Ափրոյանը կենսաթոշակառու է` 70 տարեկան, սակայն ցավոտ է տարել պաշտոնից ազատվելը, քանի որ օրենքը հիմա թույլատրում է կենսաթոշակային տարիքում ղեկավար պաշտոն զբաղեցնելը։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին որոշել է նոյեմբերի 1-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն, 62-ամյա Անահիտ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Բայց Դիլիջանից տեղեկացանք, որ Ա․ Սահակյանի ազատման պատճառը քաղաքական է` Սրբազան շարժման ժամանակ Անահիտ Սահակյանի որդին հանդիպել է Բագրատ սրբազանին: Անահիտ Սահակյանն իշխանավորներին ասել է, որ իր որդին չափահաս է, ինքնուրույն անձ, սակայն նրա որդու պահվածքը վատ են ընդունել եւ հարմար առիթով մորը հեռացրել են պաշտոնից։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի