12/11/2026

EU – Armenia

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն ունեցել է ոչ թե մեկ, այլ երկու սիրուհի. Լուսանկարներ

Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի սիրավեպերի շուրջ ծագած սկանդալը թափ է հավաքում։

Ըստ «The New York Times»-ի՝ տեխնոլոգիական գիգանտի ղեկավարն ունեցել է ոչ թե մեկ, այլ երկու սիրուհի․ առաջինը մի կին է, որին կասկածում են Չինաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ երկրորդը Քիմբերլի Փաուելն է։

Փաուելը Nvidia-ի փոխնախագահն է և պատասխանատու է առողջապահական ոլորտի արտադրանքի համար։ Նա ընկերությունում աշխատում է 2008 թվականից, իսկ ներկայիս պաշտոնը, որում անմիջականորեն ենթարկվում է Հուանգին, զբաղեցնում է 2017 թվականից։ Թերթի աղբյուրները նշել են, որ այս հարաբերությունների մասին ընկերությունում բոլորը գիտեին, թեև պաշտոնապես դրանք չէին բարձրաձայնվում։

Երկրորդ սիրավեպի մասին լուրերից հետո «The Wall Street Journal»-ը ենթադրում է, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը կարող է շուտով հաստատել Հուանգի հրաժարականը։

Այս լուրը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի գնի անկման․ Nasdaq-ում ոչ աշխատանքային ժամերին իրականացված առևտրի ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ՝ 8,65%-ով էժանացել են հասնելով 158,71 դոլարի։ Ըստ WSJ-ի՝ նախատեսվում էր, որ տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում, հավանաբար, պետք է քննարկվեր Հուանգի հետագա ճակատագիրը, տեղի կունենա նոյեմբերի 11-ին (ըստ ԱՄՆ արևելյան ժամանակի)։

Այնուամենայնիվ, եթե Ջենսեն Հուանգին ազատեն աշխատանքից, նա գուցե արդեն ունի նոր աշխատատեղ։ X սոցիալական հարթակի օգտատերերից մեկն առաջարկել է Իլոն Մասկին աշխատանքի ընդունել Nvidia-ի՝ շուտով նախկին գործադիր տնօրենին, ինչին միլիարդատերը պատասխանել է․ «Դա պատիվ կլիներ»։

Հաշվի առնելով Իլոն Մասկի հավակնությունը՝ ստեղծելու աշխարհում չիպերի արտադրության ամենախոշոր համալիրը, Հուանգի փորձն ու գիտելիքները կարող են չափազանց արժեքավոր լինել։

Blog Image