Նաիրա Քառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 204 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ 2011թ․ հունիսի 1-ից աշխատելով «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` համատեղությամբ որպես գիշերային հերթապահ բժիշկ, այնուհետ, համաձայն 25.10.2019թ. թիվ 4 համաձայնագրի՝ որպես թերապեւտիկ, մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքի թերապեւտ, պատշաճ չի կատարել ՀՀ առողջապահության նախարարի 2022 թ․ հոկտեմբերի 12-ի թիվ 4799-1 հրամանով հաստատված պահանջները, 02.06.2024-ին, ժամը 20:40-ին Սերգեյ Գրիգորյանին «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխումից հետո բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացրել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք, այն է՝ նախ Ս․ Գրիգորյանի մոտ արձանագրված «Սուր կորոնար սինդրոմ» նախնական եզրակացության պայմաններում Ս. Գրիգորյանին զննելուց հետո նրա մոտ սրտամկանի ինֆարկտի ախտորոշման համար հիմք հանդիսացած տրոպոնինի հետազոտության համար անհրաժեշտ արյան նմուշը վերցվել է էական ուշացումով՝ ժամը 00:00-ին:
Միաժամանակ, «Սուր կորոնար սինդրոմ» նախնական եզրակացության, պացիենտի հայտնած անամնեստիկ տվյալների, նկարագրված կլինիկական վիճակի պայմաններում, թեկուզեւ առանց արյան մեջ տրոպոնինի ցուցանիշների որոշման, սրտի պսակաձեւ (կորոնար) զարկերակների կորոնարոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հետազոտությունների իրականացման, արդյունքներից ելնելով անհրաժեշտության դեպքում սրտի պսակաձեւ անոթի/ների/ ստենտավորման նպատակով համապատասխան հնարավորություններ ունեցող բժշկական հաստատություն նրա տեղափոխումն անհապաղ չի կազմակերպվել եւ ժամկետում չի իրականացվել: Ավելին՝ Ս. Գրիգորյանի տեղափոխման վերաբերյալ ցուցումը տրվել է էական ուշացումով՝ 03.06.2024-ին, ժամը 00:30-ին, կատարված տրոպոնինի դրական արդյունքները ստանալուց հետո միայն, որը հանգեցրել է սուր կորոնար սինդրոմի հարաճուն, իսկ արդյունքում սրտամկանի ինֆարկտի զարգացման՝ անզգուշությամբ առաջացնելով Ս. Գրիգորյանի մահը։
Նույն մեղադրանքն առաջադրվել նաեւ Նոյեմբերյանի ԲԿ բժիշկ Լիլիթ Հովհաննիսյանին։ Ն․ Քառյանին եւ Լ․ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասով («Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետեւանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք»)։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը որոշել է Նաիրա Քառյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված պաշտոնավարման կասեցումը վերացնել, իսկ բացակայելու արգելքը թողնել անփոփոխ: Սույն գործով նախնական դատալսումներ են նշանակված նոյեմբերի 16-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոյեմբերյանի ԲԿ-ի հոգեթերապեւտ, Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի բնակիչ, 1974թ․ ծնված Նաիրա Քառյանը նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ՔՊ կուսակցության 51 հոգանոց ընտրացուցակի 48-րդ համարն է։



Բաց մի թողեք
Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել. Լուսանկար
COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի․ ԱՀԿ
Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը