«Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»:
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստի ժամանակ դիմելով ընդդիմադիրներին:
«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ՝ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։
Նա գործող Սահմանադրությունը բնորոշել է որպես «օլիգարխիայի և կոռումպացված համակարգի» փաստաթուղթ, որն անտեսում է ժողովրդի իշխանությունը։
Նա նաև հայտարարել էր, որ ընդդիմությանն առաջարկում է գործարք, որի արդյունքում ինքը պատրաստ է հրաժարական տալ:


Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան
Մեր օրոք էլ են գողանո՞ւմ, մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով, գողացածն էլ կոկորդներին է մնալու. Փաշինյան