«Երեխեքի, դպրոցների, քաղաքացիների, զորամասերի, պետական հիմնարկների հոսանք գողացողներին չփորձեք բարերարի անվան տակ դնել։
Մեր օրոք էլ են գողանո՞ւմ, մեր օրոք գողացողներն էլ կնստեն հերթով։ Որևէ մեկի կոկորդում է մնալու ժողովրդից գողացած ամեն կոպեկ»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր իշխանությունից կլինի, ձեր իշխանությունից կլինի, ով ուզում է լինի՝ ժողովրդից գողացածը կոկորդում է մնալու։ Ես այս ամբիոնից ասել եմ, ուղիղ ասել եմ՝ ապօրինի գույքի վերադարձի պրոցեսը մենակ անցյալների մասին չէ, մեր մասին էլ է։ Ես ուղիղ կանգնել, ասել եմ՝ մենք որ այդ գործողությունն անում ենք, մենակ ձեր դեմ չենք անում, մենք անում ենք ի նշան նրա, որ այսօրվա իշխանության մեջ էլ, ասում եմ պաշտոնապես՝ ով մտածում է, թե իր տարածը մարսելու է, սխալվում է, կոկորդում է մնալու, գնալու է Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից։
Ուզում է ՔՊ-ից լինի, ուզում է նախարարությունից, որտեղից ուզում է՝ հետևներից գնալու ենք, կոպեկ գողացածին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ։ Ասել եմ պարզ և թափանցիկ ու ասում եմ, ու որևէ մեկը, կարծում եմ, իմ ասածին կասկածելու որևէ հիմք չունի։
Հազարավոր զինվորների կյանքերը դուք եք գողացել, որ Ղարաբաղի և համազգային շարժումների և համազգային բարերարության անվան տակ ձեր երեխեքին փողով բանակներից փախցրել եք, իսկ ուրիշների երեխեքին ուղարկել եք զոհվելու։ Ես իմ ու ուրիշների երեխեքի միջև ոչ մի տարբերություն չեմ դրել, որովհետև ես հավատացել եմ գաղափարին, բայց նաև որպես պետության ղեկավար՝ ես առերեսվել եմ. մենք պետք է տեսնենք՝ որտեղ է մեր պրոբլեմը։
Եվ ես էլի ասում եմ՝ թափանցիկ եկել եմ, կանգնել այս ամբիոնում, ասել եմ՝ ես ասում եմ, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից։ Դուք իմ ասածներով եք առաջնորդվում։ Ասացի՝ Ղարաբաղյան շարժումը դադարեց, դրոշները գողի նման հանեցիք, որովհետև դուք ենթարկվում եք այն քաղաքական գծին, որ ես եմ որոշում, որովհետև ես ունեմ ժողովրդի լեգիտիմությունը։ Իսկ դուք փողի բերումով այստեղ հայտնված մարդիկ եք։ Հեսա ձեռներիցդ փողերներդ կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, այդպես էլ կդառնաք քաղաքական բոմժ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


Բաց մի թողեք
Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին
Փոխվարչապետը «ուրացավ» Սամվել Կարապետյանին․ Տեսանյութ
Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի մասին և ոչ միայն․ Լուսանկարներ