19/11/2026

EU – Armenia

Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. եթե հանրաքվեով ժողովուրդը կմերժի այն, ես հրաժարական կտամ

«Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»:

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստի ժամանակ դիմելով ընդդիմադիրներին:

«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ՝ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։

Նա գործող Սահմանադրությունը բնորոշել է որպես «օլիգարխիայի և կոռումպացված համակարգի» փաստաթուղթ, որն անտեսում է ժողովրդի իշխանությունը։

Նա նաև հայտարարել էր, որ ընդդիմությանն առաջարկում է գործարք, որի արդյունքում ինքը պատրաստ է հրաժարական տալ: