19/11/2026

EU – Armenia

Ինչ են ասել կողմերը գերտերությունների եռակողմ հանդիպման ժամանակ

Չինաստանում եռակողմ հանդիպման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինն ընտրել էին մուգ կարմիր երանգի դասական փողկապներ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վառ կապույտ։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Սիին՝ եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։

– ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերը։

▪️Թրամփի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկման զգալի մասը՝ ԱՄՆ ղեկավարի նախաձեռնությամբ, նվիրված էր Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությանը։

▪️Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են նպաստել գլոբալ կայունության ամրապնդմանը, եթե կառուցողական համագործակցություն ծավալեն։

▪️Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Չինաստանին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողի կարգավիճակը, այլև միջազգային խաղաղության պահպանման ընդհանուր պատասխանատվությունը։

▪️Որպես Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի համակարգի ամրապնդման համար։

▪️Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր՝ կապված տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության կարգավորման հետ։

▪️Պուտինը որպես ընդհանուր սպառնալիքներ, որոնց բախվում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը, առանձնացրեց միջազգային ահաբեկչությունն ու անդրազգային հանցավորությունը։

Սի Ծինպին․

▪️ Եթե գերտերությունները խաղաղ են ապրում, աշխարհը մնում է հանգիստ․ եթե նրանք հակամարտում են, աշխարհը հայտնվում է քաոսի մեջ։

▪️ Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին և համատեղ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը։

▪️ Վերջին տարիներին Չինաստանը զարգացնում է Ռուսաստանի հետ համակարգման վրա հիմնված համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

▪️ Առաջատար տերությունների միջև դրական փոխգործակցությունն անհրաժեշտություն է։

▪️ Աշխարհն արագացող փոփոխությունների միջով է անցնում, և մոլորակի վրա հանգստություն չկա։

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար։

– Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինայի հակամարտությունը։

– ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին՝ միավորել ջանքերը միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ։

– Մենք իսկապես պատմություն ենք կերտում։

– Նախկին ղեկավարները հաճախ խուսափում էին երկխոսել այն պետությունների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունեին։ Մենք այլ մոտեցում ունենք։

– Եթե միջուկային զենք արդեն ձեռք է բերվել, ապա դրանից հրաժարվելը շատ դժվար է։ Կյանքն այդպես է դասավորված։

– Կենսական նշանակություն ունի, որ մենք համագործակցենք՝ հակազդելու աշխարհի այլ երկրներում միջուկային զենքի տարածման սպառնալիքին։ Հենց դա էլ մենք անում ենք Իրանի պարագայում։

– Միջազգային քրեական դատարանը դուրս է եկել վերահսկողությունից։ Մենք բոլորս համակարծիք ենք։

– Կարծում եմ՝ որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Կարծում եմ՝ Պուտինը, և հուսով եմ՝ նաև մյուս կողմը, կցանկանային տեսնել Ուկրաինայում պատերազմի ավարտը։

– Պատիվ է լինել Վլադիմիրի կողքին։

– Որպես աշխարհի խոշորագույն պետություններից երեքի նախագահներ՝ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում՝ պահպանելու բաց, հարգալից և արդյունավետ երկխոսություն այնպիսի հարցերի շուրջ, որոնք ազդում են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ մոլորակի վրա։

Այնուհետև հանդիպումը տեղափոխվել է փակ դռների հետև։