18/11/2026

EU – Armenia

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը. 146 հազար մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկարներ

Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները դուրս են եկել ցույցի մայրաքաղաք Փարիզում։ Նրանք փակել են Ելիսեյան պալատ տանող փողոցը։

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հանդիսանում է Ֆրանսիայի նախագահի նստավայրը։ Նրանք պահանջում են ընդդեմ այն չափազանց ռիսկի, որին ենթարկվում են զանգվածային ցույցերի ժամանակ հերթապահություն իրականացնելիս եւ ստիպված են ավելացնել պարգեւավճարները։

Ցույցը կազմակերպվել է Ոստիկանության աշխատակիցների արհմիության՝ Alliance Police-ի աջակցությամբ։

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին պետական հատվածի աշխատողների մեկօրյա գործադուլն ուղեկցվել է համազգային ցույցերով։ Երեկոյան հրապարակված տվյալներով՝ հիմնական պահանջներից էին աշխատավարձերի բարձրացումն ու կյանքի թանկացման հետևանքների մեղմացումը։

Երկրի ներքին գործերի նախարարության հաշվարկով՝ ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, որոնցից 28 հազարը՝ Փարիզում։ Ակցիաներին միացել են նաև դպրոցականներ ու ուսանողներ՝ բարձրացնելով կրթական պայմանների հարցը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ցույցերը հիմնականում խաղաղ են անցել։ Մասնակիցների թիվը նվազել է նոյեմբերի 5-ի համազգային ակցիայի համեմատ, երբ իշխանությունները հաշվարկել էին 575 հազար ցուցարար։ Սա պետական հատվածի երրորդ համատեղ գործադուլն էր սեպտեմբերին սկսված բողոքների ալիքի ընթացքում։

Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց