Նոյեմբերի 20-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հ39 հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:



Բաց մի թողեք
Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր․ Լուսանկար
Երևանում տնային կալանքի ներքո ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել է կնոջը
Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 մեքենա, «Mercedes G»-ն մխրճվել է պահեստամասերի խանութի մեջ. Լուսանկար