Ինչպես հայտնի է, Երևանում պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն են իրականացնում Volvo մակնիշի ավտոմեքենաներով:
Մինչդեռ այս օրերին ֆիքսել ենք, որ մայրաքաղաքի փողոցներում նաև այլ մակնիշի պարեկային ծառայության ավտոմեքենաներ կան, որոնք մեր տեղեկություններով բերվել են մարզերից։
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Ներքին գործերի նախարարություն, որտեղից հայտնեցին, որ պիկ ժամերին Երևանի պարեկային ծառայությանն աջակցելու նպատակով ներգրավվում են նաև մարզային ստորաբաժանումների ծառայողները։


Բաց մի թողեք
Շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ Թբիլիսի․ Լուսանկար
Դիլիջանում մշակութային սով է
Սևանում «Վստահություն» դաշինքի ոչ ՔՊ քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում