20/11/2026

EU – Armenia

Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի

Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ հինգ տարի ուներ Սահմանադրության փոփոխություններն ԱԺ-ում հաստատելու և հանրաքվեի դնելու։

Նիկոլ Փաշինյանը վստահ է եղել, որ ժողովուրդը դեմ է լինելու Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, հետևաբար խորհրդարանական ընտրություններից առաջ չի գնացել քաղաքական ինքնասպանության։

Իսկ հիմա, երբ արդեն չունի անհրաժեշտ մեծամասնություն, իր հերթական ձախողումը գցում է ընդդիմության, առաջիկայում նաև ժողովրդի վրա։

Խաղաղությունն այլընտրանք չունի, և այն ամրացնելու համար մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի։