Հաջորդ կիրակի ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաեւ Արագածոտնի մարզի Արեւուտ համայնքում։ Այստեղ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են սպասվում։ Արեւուտ համայնքի մեջ են մտնում Արեվուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո եւ Սորիկ բնակավայրերը։
Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 491 է։ Համայնքապետի 3 թեկնածու է առաջադրվել՝ գործող համայնքապետ Էդիկ Օսեյանը, Թլիկ բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Սալոյանը եւ Սերյոժա Չարչոյանը, ով ըստ հայտարարագրի չի աշխատում։ Համայնքը եզդիաբնակ է։
Համայնքապետարանի աշխատակցից հետաքրքրվեցինք, թե քաղաքական ինչ կողմնորոշում ունեն թեկնածուները։ Մեր զրուցակցի պնդմամբ նման փոքր գյուղերում մարդկանց չի հետաքրքրում կուսակցական պատկանելությունը, նրանք առաջնորդվում են թեկնածուների անձով, իսկ որոշիչ է դառնում թեկնածուների համակիրների քանակն, ինչպես նաեւ այն, թե գյուղում որքան շատ ազգակիցներ ունեն։


Բաց մի թողեք
Հայաստան․ EFJ-ն միանում է ՀԺՄ-ին՝ դատապարտելով վարչապետի կողմից լրագրողի հասցեին հնչեցված վիրավորանքները
54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը. Լուսանկար
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը