Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները՝ միանալով ԵՄ-ի պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք լրացուցիչ միջոցառումների։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է երկրի Դաշնային խորհուրդը։
«Դաշնային խորհուրդն օգոստոսի 19-ին որոշել է ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով սահմանված հավելյալ սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կանդրադառնան էներգետիկայի, առևտրի, ինչպես նաև ֆինանսական ոլորտների վրա։

Բաց մի թողեք
Պաշտպանության նոր նախարարին կհաջողվի՞ գերխնդիրը լուծել
Շենգենից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե չի լինի․ Լեհաստանի վարչապետ
Բրյուսելը ցանկանում է «Գնել եվրոպական», սակայն ընտրողները նախընտրում են ներքին ապրանքները, ցույց են տալիս հարցումները