Միջազգային քրեական դատարանը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել:
Նշվում է, որ նրանք առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև առնվազն 2023 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ենթադրաբար միջազգային հանցագործություններ են կատարել։
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդն արձագանքել է, նշել՝ Շոյգուի ձերբակալման օրդերի վերաբերյալ ՄՔԴ-ի ի որոշումն ընդունվել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի շրջանակում։
2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի համար՝ ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեղադրանքով։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար