28/08/2026

EU – Armenia

Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․

Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆին ուղարկել Մոսկվա, չնայած նույնիսկ Սպիտակ տան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական ղեկավարներ նախապես տեղյակ չեն եղել առաքելության մասին։

Հրապարակումը գրում է, որ Թրամփը որոշել է օգտագործել նոր ալիք այն բանից հետո, երբ իր վստահելի դեսպանորդների միջև նախորդ բանակցությունները չեն կարողացել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Ռատկլիֆը ռուսական կողմին ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին և եվրոպական անվտանգության նկատմամբ իր պարտավորություններին։

Զրույցների ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի հետ շփումների հնարավոր վերսկսման հարցը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Վաշինգտոնը Ռատկլիֆին համարում է հարմար միջնորդ՝ ռուսական հետախուզական գործակալությունների հետ նրա հաղորդակցության և Թրամփի հետ մտերմության շնորհիվ։

ԱՄՆ հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջ.Կ. Լինզենիչի խոսքով՝ Պուտինը պատրաստ է զգալի ռիսկերի դիմել և բարձրացնել խաղադրույքները՝ իր հակառակորդներին ստիպելու դեէսկալացիա անել, բայց քիչ հավանական է, որ ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել ռուսական պետությունը։