Չեմ պնդի, բայց մեր երեխաների շրջանում կարծես թե կա նկատելի ագրեսիա։ Վերջերս քայլքի ընթացքում հաճախ եմ ուշադրության արժանացնում երեխաների տարբեր «կուտակումների», որ լինում են խաղահրապարակներում, բակերում։
Փորձում եմ մի քիչ ուշադիր դիտարկել, ու նկատում եմ, որ կա բավականին ուրվագծվող ագրեսիվություն՝ անգամ միմյանց հետո ընկերական ու մտերիմ շփման ռեժիմի տեսքով։ Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ կռիվ են անում։
Նույնիսկ մտերիմ շփման մեջ նկատելի է ագրեսիան։
Ընդ որում, դիտարկումս վերաբերում է թե տղաներին, թե աղջիկներին։
Գնահատականս իհարկե մասնագիտական աչքով չէ, բայց ինձ համար ներքին առումով հաստատուն է, ու կարծում եմ այստեղ մենք ունենք լրջագույն անելիք հավաքական իմաստով՝ սկսած պետական քաղաքականությունից, մինչեւ հանրային մակարդակներ։
Գրել է Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
Փաշինյանը երկրի վիճակը բացատրում է ապաքաղաքական կատեգորիաներով
Կգործի՞ պատերազմով վախեցնելու հնարքը
Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում