ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ի հետ բիզնեսով զբաղվող բոլոր կանադական ընկերություններին անհապաղ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։
«Թող Ամերիկայի հետ բիզնեսով զբաղվող բոլոր կանադական ընկերությունները անհապաղ տեղափոխվեն Միացյալ Նահանգներ», – գրել է նա Truth Social-ում։
Ըստ Թրամփի, այդ ընկերություններից շատերը տարիներ առաջ լքել են Միացյալ Նահանգները «հիմար ամերիկյան ղեկավարության» պատճառով։ «Երբ դուք վերադառնաք, մաքսատուրքեր չեն լինի», – հավելել է ամերիկացի առաջնորդը։
Մեկ այլ թվիթում Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն իր ներկայիս առևտրային և տնտեսական հարաբերությունները Կանադայի հետ համարում է անշահավետ։ «Կանադան ամենաշատ չարաշահող երկրներից մեկն է։ Ես չեմ ուզում կանադական մեքենաներ, չեմ ուզում կանադական պահեստամասեր, ես ոչինչ չեմ ուզում Կանադայից։ Նրանք մեզ խաբել են տասնամյակներ շարունակ։ Եվ դա դադարելու է», – հավելել է նա։
ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Օտտավան հրաժարվել է Վաշինգտոնի կողմից հայտարարված շահավետ երկկողմ առևտրային գործարքից։ Դրա հետ կապված՝ օգոստոսի 22-ին ուժի մեջ մտան կանադական ապրանքների որոշակի կատեգորիաների վրա ամերիկյան 50% ներմուծման մաքսատուրքերը։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի
Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ծրագրեր․ Ռումինիայի պաշտպանության նախարար. Լուսանկար
«Օձ»․ Արաղչին Իսրայելի վարչապետին