11/09/2026

EU – Armenia

Բոլորը ցանկանում են, որ իրենց թեման տեղ գտնի «Եվրոպական միության վիճակի մասին» ելույթում

Լոբբիստներն ու հասարակական կազմակերպությունները հույս ունեն, որ իրենց ուղերձը կհասնի Ուրսուլա ֆոն դեր Լայենին մինչև այդ կարևոր ելույթը։

ԲՐՅՈՒՍԵԼ — Եթե քայլեք Բրյուսելի՝ ԵՄ հաստատությունների թաղամասով, կտեսնեք պատերին և հեռախոսասյուներին փակցված պաստառներ, որոնք կոչ են անում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ «Եվրոպական միության վիճակի մասին» իր ելույթում առանցքային տեղ հատկացնել կենդանիների բարեկեցության խնդրին։

«Ձեր խոսքը կարևոր է,- ասված է պաստառների վրա,- ներառե՛ք կենդանիների հարցը ձեր ելույթում»։

Մինչ ֆոն դեր Լայենը պատրաստվում է սեպտեմբերի 16-ին կայանալիք իր կարևոր ելույթին, բոլորը՝ խոշորագույն լոբբիստական ​​խմբերից մինչև ֆինանսական սուղ միջոցներ ունեցող հասարակական կազմակերպություններ (և նույնիսկ, կարծես թե, ոչ պաշտոնական ակտիվիստներ, քանի որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող խոշոր կազմակերպություններից ոչ մեկը, պատասխանատվություն չի ստանձնել այդ պաստառների համար), փորձում են պայքարել Հանձնաժողովի նախագահի ժամանակից մի քանի թանկարժեք վայրկյան ստանալու համար։

Ոմանք ընտրում են ավանդական մոտեցումը։ Անցյալ ամիս ոլորտային գրեթե 200 միավորում և ազգային խումբ ստորագրեցին ֆոն դեր Լայենին ուղղված նամակ՝ պահանջելով, որ նա իր ելույթում հանձնարարի պատրաստել Մարիո Դրագիի ոճով ծավալուն զեկույց՝ կապված ԵՄ-ում հանածո վառելիքի սպառման ծավալների հետ։

Մյուսներն ավելի համարձակ և ցուցադրական քայլերի են դիմում։ Ալկոհոլային խմիչքների արտադրողների SpiritsEurope լոբբիստական ​​խումբը տեղակայվել է Լյուքսեմբուրգի հրապարակում՝ կազմակերպելով քառօրյա միջոցառումներ և, բնականաբար, հյուրասիրություններ։ Կազմակերպությունը նաև իր անդամների շրջանում անցկացրել է մրցունակության վերաբերյալ «տրամադրությունների ստուգում»՝ հասկանալու նրանց մտահոգությունները և ընդգծելու այն միտքը, որ Հանձնաժողովը կարող էր ավելի մեծ ուշադրություն դարձնել մի ոլորտի պահանջներին, որն իրեն որոշ չափով անտեսված է զգում։

Ֆոն դեր Լայենը «կարող է համակարգը հարմարեցնել իր կամքին»,- Նա հավելեց, որ չնայած կազմակերպությունում իրականացված կրճատումներին (առողջապահական ոլորտի այս հասարակական կազմակերպությունը կորցրել է իր աշխատակազմի 40%-ը այն բանից հետո, երբ անցյալ տարի Հանձնաժողովը կրճատեց դրան տրամադրվող դրամաշնորհները), կազմակերպությունը «շատ կոնկրետ պահանջներ է ներկայացրել անմիջականորեն Հանձնաժողովին, այդ թվում՝ ֆոն դեր Լայենին, այն բովանդակության վերաբերյալ, որը, մեր ակնկալիքով, պետք է արտացոլվի ելույթում»։

Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ ելույթը ծառայում է որպես յուրօրինակ ցուցիչ՝ պարզելու, թե որ ուղերձներն են իրականում տեղ հասել։

«Երբ սովորական ուղիներով արդեն իսկ կոնկրետ պահանջներ են ներկայացվել, Եվրոպական միության վիճակի մասին ելույթը (SOTEU) նախագահի համար հնարավորություն է՝ ցույց տալու, թե արդյոք դրանք վերածվել են քաղաքական առաջնահերթությունների», — նշեց Սոկոլովիչը։

«Այդ ելույթում հիշատակումը խորհրդանշական բնույթ չի կրում. այն ազդակ է հաղորդում հանձնակատարներին, անդամ պետություններին և Խորհրդին, որ տվյալ հարցը կարևոր է հաստատության ղեկավարության համար», — ասել է «Animal Equality» կազմակերպության՝ Եվրոպայի գծով փոխնախագահ Մատեո Կուպին։

Եվրոպական միության վիճակի մասին ելույթում որևէ թեմայի չհիշատակվելը չի ​​նշանակում, թե այն կարևոր չէ, սակայն ելույթում դրա ընդգրկումը վկայում է գործողությունների դիմելու քաղաքական կամքի մասին։

«Օրենսդրությունը, բյուջեները և իրականացման գործընթացն են ապահովում իրական փոփոխությունները, — ասել է Սոկոլովիչը։ — Սակայն բարձր մակարդակի քաղաքական պարտավորությունները սահմանում են ուղղությունը։ Դրանք են որոշում, թե ինչն է առաջնահերթ կերպով արժանանում քաղաքական ուշադրության և ստանում անհրաժեշտ թափ։ Ահա թե ինչու է կարևոր Եվրոպական միության վիճակի մասին ելույթը»։

«Հիշատակումն ազդակ է, կոնկրետ պարտավորությունը քաղաքական առումով նշանակալի է, իսկ հստակ արդյունք և ժամկետներ ենթադրող պարտավորությունը իրական ձեռքբերում է»։

Սակայն մեկ այլ հարց է, թե արդյոք լո «Ի վերջո, կարևորն այն է, թե ինչպես են քաղաքական առաջնահերթությունները վերածվում կոնկրետ միջոցառումների և իրականացվում գործնականում»։

Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները նույնպես ուղիղ կապ են պահպանում ֆոն դեր Լայենի հետ։ Նրանց հիմնական լոբբիստական ​​խումբը՝ DigitalEurope-ը, անցյալ տարվա ելույթում իր՝ «Արհեստական ​​բանականության և տեխնոլոգիաների մասին հռչակագրի» հիշատակումը համարեց «կարևոր ազդանշան»։

Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները նույնպես ուղիղ կապ են պահպանում ֆոն դեր Լայենի հետ։ Նրանց հիմնական լոբբիստական ​​խումբը՝ DigitalEurope-ը, անցյալ տարվա ելույթում իր՝ արհեստական ​​բանականության և տեխնոլոգիաների վերաբերյալ հռչակագրի հիշատակումը համարեց «կարևոր ազդանշան այն մասին, որ ոլորտի ձայնը լսելի է դարձել», — նշել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սեսիլիա Բոնեֆելդ-Դալը։

Նա նաև նշել է, որ այս տարվա միջոցառմանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությունը «իրական հնարավորություն է՝ ԵՄ-Կանադա գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնելու համար», ընդ որում՝ լոբբիստական ​​խումբը ձգտում է հանդես գալ որպես «կամուրջ» Եվրոպայի և նրա միջազգային գործընկերների միջև։

Լոբբիստների և հասարակական կազմակերպությունների համար այս ելույթի կարևորության պատճառներից մեկն այն է, որ դրանում երբեմն անակնկալներ են լինում։ Օրինակ՝ 2023 թվականի ելույթի ժամանակ ֆոն դեր Լայենը անսպասելի և ազդեցիկ հայտարարություն արեց՝ տեղեկացնելով չինական էլեկտրական մեքենաների նկատմամբ սուբսիդավորման հարցով հետաքննություն սկսելու մասին։ Եվրոպական ավտոարտադրողների բաժնետոմսերի գները կտրուկ աճեցին մեկ ժամվա ընթացքում։

SpiritsEurope-ի մրցունակության և առևտրի հարցերով տնօրեն Պոլին Բաստիդոնը նշել է, որ այդ հայտարարության հետևանքներից մեկը Չինաստանի կողմից ԵՄ ալկոհոլի ոլորտի դեմ ձեռնարկված պատասխան քայլն էր։

«Մենք դեռ վճարում ենք դրա համար», — ասել է նա։ — ««Եվրոպական միության վիճակի մասին» (SOTEU) ելույթում հնչեցված խոսքերը կարող են շատ կոնկրետ հետևանքներ ունենալ»։