26/09/2026

EU – Armenia

«Հունական կրթության ազդեցությունը ուշ անտիկ շրջանում Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման վրա». Լուսանկարներ

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ սեպտեմբերի 25-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Աթենքի ակադեմիայի Փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, Աթենքի ակադեմիայի «Իոաննիս Սիկուտրիս» գրադարանում կազմակերպեց հատուկ դասախոսություն՝ «Հունական կրթության ազդեցությունը ուշ անտիկ շրջանում Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման վրա» թեմայով։

Դասախոսությամբ հանդես եկավ UCLA-ի պրոֆեսոր, «Նարեկացի» հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիթեր Քաուն։

May be an image of studying

Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Քաուն ներկայացրեց 5–8-րդ դարերում հայկական իրականության մեջ հունական կրթական ավանդույթի ընդունման և զարգացման գործընթացը՝ սկսած Ալեքսանդրիայի կրթական համակարգի տարածումից և հիմնական փիլիսոփայական ու գիտական աշխատությունների հայերեն թարգմանությունից մինչև հայկական սեփական գիտական և մտավոր ավանդույթի ձևավորումը։ Հատուկ անդրադարձ կատարվեց Դավիթ Անհաղթին և Անանիա Շիրակացուն՝ որպես փիլիսոփայության, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում հայ մտավոր ավանդույթի կարևոր ներկայացուցիչների։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Աթենքի ակադեմիայի Փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Պասխալիս Կիտրոմիլիդիսը։

May be an image of studying and text

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն ընդգծելու է հայ-հունական քաղաքակրթական դարավոր առնչությունները։

Միջոցառումն ընդգծեց հունական և հայկական մտավոր աշխարհների խորն ու դարավոր փոխառնչությունները, ինչպես նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության կարևորությունը՝ որպես Հայաստանի և Հունաստանի միջև կապերի հետագա խորացման կարևոր հենք։

May be an image of studying

May be an image of studying

May be an image of studying and text

May be an image of the Oval Office

May be an image of map