07/10/2026

EU – Armenia

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

35-ամյա Տոբիաս Ռաուշը, որը ներկայացնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջակողմյան (ազգայնական) կուսակցությունը, ընտրվել է Սաքսոնիա-Անհալթ նահանգային խորհրդարանի խոսնակ։

Նա Գերմանիայում այս պաշտոնը զբաղեցնող առաջին AfD քաղաքական գործիչն է։

Der Spiegel-ը Ռաուշին անվանում է Գերմանիայի նահանգային խորհրդարանի առաջին աջ ծայրահեղական խոսնակը 1945 թվականից ի վեր։

AfD-ն նահանգային խորհրդարանում ունի 39 տեղ, մինչդեռ BSW-ն, որը նախկինում խոստացել էր աջակցել Ռաուշին, ունի հինգ։ Միասին սրանք ներկայացնում են 44 ձայն, ինչը նշանակում է, որ Ռաուշը ստացել է առնվազն չորս ձայն այլ խմբակցությունների անդամներից։ Քվեարկությունը գաղտնի էր, ուստի անհայտ է, թե ով է նրան աջակցել։

Ռաուշը նախկինում սպառնացել էր լուծարել խորհրդարանը և անցկացնել նոր ընտրություններ, եթե նրան խոսնակ նշանակելու քվեարկությունը ձախողվի։