Աուդիտորները զգուշացնում են, որ մինչև 2027 թվականը ԵՄ-ի պարտքային պարտավորությունները կարող են հասնել 1 տրիլիոն եվրոյի
Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ԵՀՊ) զգուշացրել է, որ ԵՄ-ի երկարաժամկետ բյուջեին սպառնում է «զգալի պակասուրդ», եթե անդամ երկրները չհամաձայնեցնեն հարկման միջոցով եկամտի նոր աղբյուրներ, մինչդեռ Եվրոպայի թողարկած պարտքի սպասարկման ծախսերը շարունակում են աճել։
«Կարևոր է նշել, որ [Հանձնաժողովի] առաջարկած 2 տրիլիոն եվրո ընդհանուր ծավալով բյուջեի մոտ 20%-ը կախված է եկամտի նոր աղբյուրներից, որոնք դեռևս հաստատված չեն», – ասել է ԵՀՊ-ի նախագահ Թոնի Մերֆին՝ հղում կատարելով հինգշաբթի օրը հրապարակված իր տարեկան զեկույցին։
«Եթե դրանք չիրականացվեն, ԵՄ-ն կարող է բախվել բյուջետային զգալի պակասուրդի, ինչը կպահանջի անդամ երկրների կողմից ավելի մեծ վճարումներ կամ բյուջեի ընդհանուր հավակնությունների կրճատում»։
Այս գնահատականը հնչում է այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրների միջև խորը տարաձայնություններ կան բյուջեի ընդհանուր ծավալի և դրա ֆինանսավորման եղանակների վերաբերյալ, մինչ նրանք ձգտում են մինչև տարեվերջ համաձայնության գալ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ։
Եվրոպական հանձնաժողովն ավելի վաղ զգուշացրել էր, որ ԵՄ բյուջեն կարող է կրճատվել 40%-ով, եթե անդամ երկրները չհամաձայնեցնեն ԵՄ նոր վճարները, որոնք հայտնի են որպես «սեփական ռեսուրսներ», և միաժամանակ հրաժարվեն ավելացնել իրենց ազգային վճարումները։
2025 թվականի բյուջեի վերաբերյալ իր տարեկան զեկույցում ֆինանսական վերահսկող մարմինը գնահատել է, որ 2025 թվականին ԵՄ-ի պարտքը կկազմի 738,9 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա մոտ 600 միլիարդ եվրոյի համեմատ։
Ըստ Լյուքսեմբուրգում տեղակայված աուդիտորական մարմնի՝ «մինչև 2027 թվականը ԵՄ-ի պարտքային պարտավորությունները կարող են հասնել 1 տրիլիոն եվրոյի, ընդ որում՝ դրանում էական դեր կունենա NextGenerationEU ծրագիրը»։
NextGenerationEU-ն՝ ԵՄ-ի՝ COVID-ի դարաշրջանի վերականգնման խոշորագույն հիմնադրամը, որը նպ ԵՄ-ն պատրաստվում է սկսել COVID-ի շրջանում կուտակված պարտքի մարումը՝ այն բաշխելով 30 տարվա վրա՝ մինչև 2058 թվականը։
«Համախմբմանը (cohesion) կողմնակից» 17 երկրներից բաղկացած խումբը պատրաստ է քննարկել պարտքի ավելի աստիճանական մարումը՝ ավելի երկար ժամանակահատվածում, ինչպես նաև նոր համատեղ փոխառությունների ներգրավումը։ Մինչդեռ Գերմանիայի գլխավորությամբ գործող «տնտեսող» (frugal) երկրների խումբը կտրականապես դեմ է այդ երկու տարբերակին էլ և պահանջում է կրճատել ԵՄ բյուջեն «մի քանի հարյուր միլիարդ եվրոյով»։
Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված՝ ապագա 2 տրիլիոն եվրո ծավալով բյուջեն նախատեսում է 168 միլիարդ եվրոյի հատկացում 2028-2034 թվականների ցիկլի ընթացքում՝ պարտքի մարման և սպասարկման նպատակով։
«Հաջորդ Բազմամյա ֆինանսական շրջանակի (MFF) վերաբերյալ իր առաջարկում Հանձնաժողովը նախատեսում է տարեկան 24 միլիարդ եվրոյի (ընթացիկ գներով) ֆիքսված գումար՝ ինչպես տոկոսագումարների, այնպես էլ հիմնական գումարի մարումն ապահովելու համար», – նշել են Եվրոպական հաշվեքննիչ պալատում (ECA):
«Ըստ ECA-ի գնահատականների՝ միայն NGEU-ի (NextGenerationEU) դրամաշնորհային աջակցության հետ կապված տոկոսային ծախսերը 2028-ից 2034 թվականներին կարող են կազմել շուրջ 93 միլիարդ եվրո»,- նշել են պալատում՝ հավելելով, որ ԵՄ գործադիր մարմնի ծրագիրը թույլ է տալիս իրականացնել «զգալի ծավալի նոր փոխառություններ», այդ թվում՝ մինչև 100 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցելու և մինչև 395 միլիարդ եվրո՝ ճգնաժամային գործիքի համար։

Բաց մի թողեք
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում
Ո՞ր երկրների քաղաքացիների համար է Հայաստանը վերացնում վիզայի լրացուցիչ պահանջները
Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին