Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն դատական հայց է ներկայացրել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ:
Ուկրաինացի խորհրդարանականը պահանջում է, որ դատարանը զրկի նրան իրենց ընդհանուր անչափահաս դստեր՝ Ժասմինի նկատմամբ ծնողական իրավունքներից և նշանակի ալիմենտ մինչև նրա չափահաս դառնալը։
Այս մասին հաղորդում է ուկրաինական «Օբոզրևատել» հրատարակությունը։
Վրաստանում բանտարկված Սաակաշվիլին X սոցիալական ցանցում մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ ինքը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իր ձերբակալությունից հետո ծնված դստերը՝ Ժասմինին:
Քաղաքական գործչի խոսքով՝ իր մայրը բազմիցս այցելել է իր թոռնուհուն՝ թե՛ Կիևում, թե՛ Եվրոպայում, ամսական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեխային, իսկ 2022 թվականին աղջկան գնել և նվիրել է բնակարան Ուկրաինայի մայրաքաղաքում։



Բաց մի թողեք
Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում
Գերմանիան սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին
Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները զանգել են Պուտինին և Զելենսկուն