Չինաստանում եռակողմ հանդիպման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինն ընտրել էին մուգ կարմիր երանգի դասական փողկապներ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վառ կապույտ։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Սիին՝ եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։
– ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերը։
▪️Թրամփի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկման զգալի մասը՝ ԱՄՆ ղեկավարի նախաձեռնությամբ, նվիրված էր Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությանը։
▪️Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են նպաստել գլոբալ կայունության ամրապնդմանը, եթե կառուցողական համագործակցություն ծավալեն։
▪️Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Չինաստանին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողի կարգավիճակը, այլև միջազգային խաղաղության պահպանման ընդհանուր պատասխանատվությունը։
▪️Որպես Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի համակարգի ամրապնդման համար։
▪️Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր՝ կապված տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության կարգավորման հետ։
▪️Պուտինը որպես ընդհանուր սպառնալիքներ, որոնց բախվում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը, առանձնացրեց միջազգային ահաբեկչությունն ու անդրազգային հանցավորությունը։
Սի Ծինպին․
▪️ Եթե գերտերությունները խաղաղ են ապրում, աշխարհը մնում է հանգիստ․ եթե նրանք հակամարտում են, աշխարհը հայտնվում է քաոսի մեջ։
▪️ Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է համագործակցեն՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին և համատեղ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը։
▪️ Վերջին տարիներին Չինաստանը զարգացնում է Ռուսաստանի հետ համակարգման վրա հիմնված համապարփակ ռազմավարական գործընկերությունը։
▪️ Առաջատար տերությունների միջև դրական փոխգործակցությունն անհրաժեշտություն է։
▪️ Աշխարհն արագացող փոփոխությունների միջով է անցնում, և մոլորակի վրա հանգստություն չկա։
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար։
– Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինայի հակամարտությունը։
– ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին՝ միավորել ջանքերը միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ։
– Մենք իսկապես պատմություն ենք կերտում։
– Նախկին ղեկավարները հաճախ խուսափում էին երկխոսել այն պետությունների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունեին։ Մենք այլ մոտեցում ունենք։
– Եթե միջուկային զենք արդեն ձեռք է բերվել, ապա դրանից հրաժարվելը շատ դժվար է։ Կյանքն այդպես է դասավորված։
– Կենսական նշանակություն ունի, որ մենք համագործակցենք՝ հակազդելու աշխարհի այլ երկրներում միջուկային զենքի տարածման սպառնալիքին։ Հենց դա էլ մենք անում ենք Իրանի պարագայում։
– Միջազգային քրեական դատարանը դուրս է եկել վերահսկողությունից։ Մենք բոլորս համակարծիք ենք։
– Կարծում եմ՝ որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Կարծում եմ՝ Պուտինը, և հուսով եմ՝ նաև մյուս կողմը, կցանկանային տեսնել Ուկրաինայում պատերազմի ավարտը։
– Պատիվ է լինել Վլադիմիրի կողքին։
– Որպես աշխարհի խոշորագույն պետություններից երեքի նախագահներ՝ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում՝ պահպանելու բաց, հարգալից և արդյունավետ երկխոսություն այնպիսի հարցերի շուրջ, որոնք ազդում են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ մոլորակի վրա։
Այնուհետև հանդիպումը տեղափոխվել է փակ դռների հետև։


Բաց մի թողեք
Առաջարկում ենք լրացուցիչ 45 միլիարդ եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ուկրաինային
Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը. 146 հազար մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկարներ
Ֆրանսիայում ոստիկանները բողոքի ակցիա են անցկացրել