Գիշերը Համբուրգի կենտրոնում «Gen Z regelt» («Z սերունդը որոշում է») երիտասարդական շարժման կազմակերպած լայնածավալ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով նրա վարած քաղաքականությունը, որն ուղղված է ռազմականացմանը՝ ի հաշիվ սոցիալական ոլորտի։
Երբ ցուցարարների շարասյունը «Դամտոր» (Dammtor) երկաթուղային կայարանից շարժվել է դեպի Շանցենվիրտել թաղամաս, մասնակիցները վանկարկել են. «Մերցը պետք է հեռանա»։
Որոշ մասնակիցներ պարզել են պաստառներ՝ «Schmerz, hör auf!» («Ցավ, դադարի՛ր») գրությամբ, ինչը բառախաղ է հիմնված Մերցի ազգանվան վրա։
Ցուցարարները դեմ են Գերմանիայի ռազմականացմանը, պարտադիր զինվորական ծառայության վերականգնմանն ու սոցիալական ծախսերի կրճատմանը։



Բաց մի թողեք
Մակրոնը կողմ է արտահայտվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կրկին օրակարգ բերելուն
Կոշտան պետք է ավելի խորը կրճատումներ կատարի ԵՄ բյուջեում
ԵՄ-ի «հարկային գերեզմանոցը»՝ նոր «սեփական ռեսուրսների» համար