12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Չեչնիայում Ադրբեջանի երեք քաղաքացիների՝ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարրամովի ձերբակալության կապակցությամբ, հայտնում են «Ապա» գործակալության դիվանագիտական աղբյուրները։

Ըստ ստացված տեղեկատվության՝ Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայի պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Բողոքի նոտան ուղարկվել է Չեչնիայում Ադրբեջանի քաղաքացիների միգրացիոն խնդիրների ֆոնին։

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանումներ են պահանջում Ռզաևի, Շիրինովի և Մահարրամովի նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։