«Գյումրիում ՔՊ-ականների օրն օր չէ: Առաջիկա ընտրությունները չարագուշակ են: Այլեւս գաղտնիք չէ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնարավոր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին խառնել է բոլոր խաղաքարտերը:
«Իրավունք» թերթը գրում է. Կոպիտ հաշվարկով՝ նրանք երկուսով առնվազն ավագանու 80 տոկոս ձայները տանելու են, լավագույն դեպքում՝ ՔՊ-ն կարող է դառնալ ավագանու շարքում երրորդ ուժը:
Բայց այստեղ էլ մեծ հարց կա, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի թեկնածու կառաջադրի ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Այս դեպքում, ՔՊ-ականների` անգամ քաղաքապետարանի շենք մտնելն է կասկածի տակ դրվում, նույնիսկ՝ որպես պահակ: Իշխանական կուլիսներում ասում են, թե Նիկոլ Փաշինյանն էլ է մտահոգված, քանի որ սա վատ նախադեպ կլինի համապետական ընտրություներին ընդառաջ:
Ուստի՝ վերջնագիր է ներկայացրել գյումրեցի ՔՊականներին, որ եթե գոնե 2-րդ տեղ չզբաղեցնեն, նեղանալ չլինի: Տեղի ՔՊ-ականները վստահ են՝ լավագույն դեպքում բոլորին ուղարկելու է… գրողի ծոցը»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»