15/03/2025

Ու սա ոչ այլ ինչ է, քան «արջի ծառայություն» Փաշինյանին․ Լուսանկար

Մի քանի ժամ առաջ կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, որը հենց այն նախարարն էր, ում օրոք եղավ COVID-ի պանդեմիան, արձանագրվեցին հազարավոր մահեր, միլիարդներ հօդս ցնդեցին ու մինչ օրս քրեական գործեր կան այս ամենի մասով, բայց մեր արդարադատությունը աչքերը պինդ կապել, նստել է, մի լուսանկար է հրապարակել իր կողմից պաշտելի Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից:

Ու սա ոչ այլ ինչ է, քան «արջի ծառայություն» Փաշինյանին, քանի որ, նախ, հերիք չի երկրի ղեկավարը (ցավոք սրտի ու փաստացի) նման խղճուկ, փնթի տեսք ունի, որն էլ ի ցույց աշխարհի են դնում, հետն էլ նկարից պարզ է դառնում, որ Փաշինյանը վաշինգտոնյան պատերի տակ ծվարած սպասում է ով կանցնի, որ արագ կողքը կանգնի նկարվի, դա էլ ներկայացնեն հանրությանը, որպես անիմաստ ու ծախսատար այս այցի արդարացում: Ու ամենակարևորը՝ չեն էլ նկատում, թե ինչ տեսքով են այդ նկարներին հանդես գալիս:

Երևի «ջեթլագն է» պատճառը, որ Արսեն Թորոսյանը չի պատկերացրել, թե ինչ կարգի ծիծաղի առարկա է դառնալու իր սիրելի Փաշինյանը (կամ գուցե լավ էլ պատկերացրել է ու հենց հրապարակելու իմաստը դրանո՞ւմ է), բայց մենք նկատեցինք՝ հինգ ժամ առաջ հրապարակված լուսանկարն արդեն հավաքել է ավելի քան 300 մեկնաբանություն, որոնց գերակշիռ մեծամասնությունը ծաղրանք է, հեգնանք, արհամարհանք, ջղայնություն, որ նման անձը ներկայացնում է մեր երկիրը:

MediaHub-ն առանձնացրել է ամենից ուշագրավ մեկնաբանությունները, որոնց հավանումները հասնում են տասնյակների:

«Եթե պաշտոնական հանդիպում է, բա ՀԱՅԱՍՏԱՆԻ դրոշն ու՞ր է»:

«Սա ի՞նչ հանդիպում է, Հայաստանի դրոշը չկա դրած, թափթփված սեղանի մոտ կանգնել նկարվել, տեսեք, յոթ օր ոչ մի օֆիցալ ընդունելիություն, իրանց համար պետության փողերը մսխում են, բայց դրա տեղը Հայաստանում հարկերը բարձրացնում, թե պետություն պիտի պահեք, մեզ էլ հետը»:

«Պարոն Թորոսյանը, տեսնելով, թե դուք ոնց եք աստվածացնում Նիկոլ Փաշինյանին, սկսում եմ կասկածել՝ դուք ընդհանրապես աթեիստ եղե՞լ եք, թե՞ ոչ»:

«Սա վարչապետի կեցվա՞ծք է։ ՀՀ դրոշը ու՞ր է բա»:

«Սիրուն Վենս ու մի անհասկանալի երևույթ, Շոր եվ Շորշոր»:

«Եթիմի նման ինչքա՞ն է խնդրվել մեր սրբապիղծը, որ գոնե մի հատ նկարվի»:

«Բա որ հանդիպել ու քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր, բա պետդեպի կամ սպիտակ տան հայտարարությունը դրա մասին որտեղ է»:

«Ծաղրածու»:

«Դատելով հետևի ֆոնից ուղղակի միջանցքումա բռնացրել ու խնդրել որ նկարվի հետը»:

«Դրա կոստյումը մի քիչ մեծացրեք փոքր է»:

«Ձեզ թվում ա, եթե մենք հայտնվենք շատ բարդ իրավիճակում, ԱՄՆ մեզ հասնելո՞ւ է, ոչ մի դեպքում, մենք ոչինչ ենք ԱՄՆ-ի համար»:

«Ինչ ողորմելի տեսք ունի, տեսնես քանի ժամ ա սպասել, որ բռնացնի ու մի վարկյան կողքը կանգնի նկարվի»:

«20 տարի վրացիք տենց նկարվան ու հիմա հասկացան ում պոչը բոնեն….»:

«Նկար տեղադրողն ուզում էր փրկեր, բայց հակառակն ստացվեց»

«Գիքորը…»:

«Հատկապես պիջակի նեղ,վերև թռած թևը։Էսքան էլ անքթածակ,անճաշակ մարդ»:

«Այ խղճուկ ,ոնց որ մանկատնից դուրս եկած լինես»:

«Իսկ ինչու ծաղրածուի հագուստով։Գումար չունես նոռմալ դիզայներ պահես»:

«Լավ կլիներ էս նկարն ընդհանրապես չերևար…»:

«Գիքորը», «Ինչ ողորմելի տեսք ունի, քանի՞ ժամ ա սպասել, որ բռնացնի». Արսեն Թորոսյանի «արջի ծառայությունը» Փաշինյանին