Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․
«Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով եւ Իրական Հայաստան է քարոզում։
– Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։
– Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիական կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։
– Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են, դեմոգրաֆիական ճգնաժամն է։
– Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։
– Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիոն արշավն է։
Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի խնդիրներից, պահեստից հանելով մուրճը, մինչեւ Պատմական Հայաստանի գործերին անցնելը»։
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն