Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ:
Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։
Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։
Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։

Բաց մի թողեք
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում
Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթшրի մասնակից «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին․ մանրամասներ․ Լուսանկար