Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր:
«Հրապարակը» գրում է․ Արդեն 2 տարի է՝ ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի Ագրարայինի «փրկության» ծրագիր՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ նշանակել:
Այս տարի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 98 դիմորդ, եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 20-30 ուսանող:
Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի