14/06/2025

Իշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտա

«Իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում Վեհափառը կհրաժարվի Կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է «ենթարկվի» Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեւորականները պետք է նոր Կաթողիկոս ընտրեն:

Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել, ու միմյանց վստահեցրել են, որ Վեհափառը «ելք չի ունենալու», երբ ճնշումները օր օրի ավելանան:

Իսկ եկեղեցավորները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ, ու պետք է Փաշինյանի բարձրացրած «աղմուկին» ընթացք չտալ, եւ այն աստիճանաբար շուտով կմարի:

Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք, դեռեւս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս»։