Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Պետրենկոն հայտնել է, որ նախկին նախարարի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում գտնվող մեքենայում։
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ստարովոյտը հուլիսի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել էր: Փաստաթղթում ազատման պատճառը նշված չի եղել:
Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։
«Իզվեստիան» տեսանյութ է ստացել այն վայրից, որտեղ ինքնասպան է եղել Ռուսաստանի նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։
Ստարովոյտի մարմինը հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանի այս կայանատեղիում՝ Tesla մեքենայում։
Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը ցուցմունք է տվել Ռոման Ստարովոյտի դեմ, «Իզվեստիային» հայտնել է աղբյուրը։ Ապրիլին նա ձերբակալվել է տարածաշրջանում ամրաշինությունների կառուցման ընթացքում հափշտակության կասկածանքով։
Ստարովոյտի անձնական անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են իրենց ղեկավարի մարմինը, որը իր ծառայողական «Aurus»-ով հասել է այն կայանատեղի, որտեղ ինքնասպան է եղել։
ՌԴ Տրանսպորտի նախարարությունում ևս մեկ մահ է գրանցվել։ SHOT-ի տվյալներով՝ այսօր, Ստարայա Բասմաննայա փողոցի շենքում՝ իր աշխատավայրում մահացել է հողային ֆոնդի վարչության պետի տեղակալ, 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկը։
Նա հանկարծակի ոտքի է կանգնել խորհրդակցության ժամանակ և ընկել մահացած, բժիշկները այլևս չեն կարողացել օգնել նրան։
Կորնեյչուկի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Սա կարող էր տեղի ունենալ Ստարովոյտի հրաժարականի մասին լուրի ֆոնին։ Հողային ֆոնդի վարչության պետի տեղակալը մահացել է խորհրդակցության ժամանակ։


Բաց մի թողեք
Սեւաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից