Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։
«Հրապարակ» թերթը գրում է. Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում այդ զեկույցի նկատմամբ, քանի որ Քոչարյանը քանիցս ասել է, որ բացահայտումներ են արել, եւ քրեական գործերի հարուցումն անխուսափելի է լինելու:
Իհարկե, դժվար է հավատալ, որ իրական բացահայտումներ են արվել, նման դեպքում մեղադրյալի աթոռին առաջինը պետք է հայտնվի Փաշինյանը, սակայն մի քանի օր է՝ պատգամավորները հերթով մտնում են գաղտնի նյութերի համար նախատեսված առաջին բաժին, պարզում, որ զեկույցի գաղտնի հատվածը դեռեւս այնտեղ չէ, եւ իրենք ծանոթանալու իրավունք չունեն։
Տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի՝ զեկույցին ծանոթանալուց հետո նոր կորոշվի, թե որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու: Մեզ ասացին, որ Քոչարյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը եւ թույլ չտալ արտահոսքեր:
Չի բացառվում` մի փոքր հատվածը բաց քննարկվի, որից հետո միայն պատգամավորներին հնարավորություն տրվի ծանոթանալ գաղտնի հատվածին։






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ