Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով նաեւ հանդես է գալիս սաուդական «Ալ-Նասըր» ակումբում, ստացել է Պրիմեյրայի «Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։
Այս մասին հայտնում է Championat-ը։
Հաղորդման մեջ նշվում է, որ Ռոնալդուն իր ներկայությամբ սահմանել է մի ողջ դարաշրջան եւ թողել անջնջելի հետք համաշխարհային ֆուտբոլում։
Մարզիկը պարգեատրման արարողությանը ներկա չի եղել, սակայն կազմակերպիչները ցուցադրել են տեսանյութ, որտեղ նա կանգնած է մրցանակով եւ խոսք է ասում։ Հիշեցնենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Ռոնալդուն խփել է 943 գոլ եւ հանդիսանում է նաեւ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր։

Բաց մի թողեք
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր