Նիկոլ Փաշինյանի համար Վաղարշապատի հաղթանակը, ասում են՝ առանցքային նշանակություն ունի․ նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։
Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձեւավորել: Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ:
Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի: Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը, եւ կկազմվի վերջնական ցուցակը։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման