Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ բնակավայրի տներից մեկից շմոլ գազի հավանական արտահոսքից «Թունավորում» ախտորոշմամբ «Ճամբարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 4 անդամ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ելենա Դ․-ն, 69-ամյա Սուսաննա Լ․-ն, 7-ամյա Նարեկ Լ․-ն և 36-ամյա Արտակ Լ․-ն։
Ճամբարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նշված հասցեում վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է, և որոշ ժամանակ անց հետազոտություն անցնելու, ինչպես նաև բուժօգնություն ստանալու նպատակով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է «Թունավորում շմոլ գազից»։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Որ ապրանքներն են թանկացել
Կասկադյորական վթար, 33-ամյա վարորդն Արտաշատի խճուղում «Mercedes»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. Լուսանկար
Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար