14/02/2026

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։

Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Նշվում է, որ երկրում շրջանառվում են գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, ինչպես նաև այլ շնչառական վարակներ՝ ռինովիրուս և բոկավիրուս։

Ընդհանուր դեպքերի շուրջ 80 տոկոսը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-14 տարեկան երեխաների խմբում։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակչությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը և չզբաղվել ինքնաբուժմամբ՝ հատկապես առանց բժշկի խորհրդի հակաբիոտիկներ չօգտագործել։