Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է եվրասիական տնտեսական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստ և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ քննարկումներին չի մասնակցել:
Նրա աշխատակազմը դա բացատրել է «աշխատանքային ժամանակացույցի խտությամբ», ինչին Կրեմլի խոսնակ Պեսկովն արձագանքել է «ըմբռնումով»: Բաքվի իշխանական մամուլն Ալիեւի «դեմարշի» պատճառ է համարել անցյալ տարի Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակումը, որի պատճառների հետաքննությունը դեռևս չի ավարտվել:
Այս մեկնաբանությունն առերևույթ ռացիոնալ է թվում: Բայց, երևի, գործ ունենք ավելի «նուրբ հանգամանքների» հետ: Սանկտ Պետերբուրգ են մեկնել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդները: Թեև Ուզբեկստանը և Թուրքմենստանը ԵԱՏՄ անդամ չեն, բայց Միրզիեևը և Բերդիմուհամեդովը մասնակցել են եվրասիական տնտեսական համագործալցության Բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Վլադիմիր Պուտինի հրավերն ընդունելուց ընդամենը երկու օր առաջ Կենտրոնական Ասիայի հինգ երկրի առաջնորդները գտնվել են Տոկիոյում: Դա Ճապոնիա-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովն է, որ քննարկել է մի էական հարց՝ հաղորդուղիների գործարկում, նորերի ստեղծում և լոգիստիկայի արդիականացում: Այդ առումով հատկապես կարեւորվել է «Միջին միջանցքը»:
Նոյեմբերի 6-ին Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները հյուրընկալվել են Սպիտակ տանը: Մինչ այդ Ղազախստանի նախագահ Տոկաևը ցանկություն է հայտնել, որպեսզի իրենց միանա նաև Իլհամ Ալիևը, բայց դա տեղի չի ունեցել:
Անկասկած, Տոկաևը այդ նախաձեռնությունը մերժվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Ալիևը չի հրավիրվել նաև Ճապոնիա-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, թեև Վաշինգտոնի և Տոկիոյի քննարկումների միջակայքում նա այցելել է Տաշքենդ և «միացել» Կենտրոնական Ասիային:
Դինամիկան վկայում է, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության քաղաքական սկզբունքները եթե ոչ համաձայնեցված, ապա առնվազն փոխադարձաբար ընդունելի են:
Շատ կարևոր է, որ և Վաշինգտոնում, և Տոկիոյում Ադրբեջանը չի դիտվում Կենտրոնական Ասիայի «կենսական և քաղաքակրթական շարունակություն»: Դա նշանակում է, որ Ադրբեջանը գնահատվում է որպես Հարավային Կովկասի մաս:
Այս «տեղորոշումը» ոչ միայն աշխարահագրական փաստի արձանագրում, այլև Ադրբեջանի աշխարահաքաղաքական դերի, նշանակության սահմանում է, որով Իլհամ Ալիևը զրկվում է հարավկովկասյան «տեղապահի»՝ ինքն իրեն վերագրած կարգավիճակից:
Կարելի է ենթադրել, որ երկու ամիս առաջ Դունշաբեում նա Պուտինի հետ խոսել է Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ Վաշինգտոն մեկնելու «բարձունքից» և խուսափել է Սանկտ Պետերբուրգում նվաստանալուց:
Այդ ֆիասկոն ռուս-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ կարժենա և ինչպե՞ս կազդի Հայաստան-Թուրքիա կարգավորմանը:






Բաց մի թողեք
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը