Հունվարի 19-ին, Շվեյցարիայի Դավոս լեռնադահուկային առողջարանում մեկնարկում է Գլոբալ տնտեսական ֆորումի 53-րդ նստաշրջանը։ Այն կտեւի մինչեւ հունվարի 23-ը։
Կմասնակցեն աշխարհի քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները։ Կքննարկվեն միջազգային անվտանգության ու գլոբալ տնտեսությանը վերաբերող հարցեր։ Հատուկ քննարկման առարկա կլինի արհեստական բանականությունը։
Միջոցառումների գլխավոր կարգախոսը կլինի «Երկխոսության ոգին»։ Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն՝ պետությունների եւ կառավարությունների թվով վաթսուն ղեկավարներ,, հիսունհինգ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներ, ավելի քան ուրթ հարյուր թոփ-մենեջերներ։
Դավոսի ֆորումին մասնակցելու են «Մեծ Յոթնյակի» առաջնորդները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Առեւտրի Համաշխարհային կազմակերպության ղեկավարը, Չինաստանի փոխվարչապետը։ Սպասվում է, որ ամենամեծ թվաքանակով պատվիրակությունն ունենալու է Միացյալ Նահանգները։



Բաց մի թողեք
Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում
Գերմանիան սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին
Սաակաշվիլին ապօրինի դո՞ւստր ունի․ երեխայի պատգամավոր մայրը դատի է տվել. Լուսանկար