ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Առավոտը հարմար է գործնական բանակցությունների համար: Դրանք լավ կանցնեն: Սկզբում հնարավոր է կասկածեք, որ կարող եք լուծումներ գտնել, որոնք դուր կգան բոլորին: Հնարավոր է բոլորովին նոր ծրագրեր ի հայտ գան: Չի բացառվում, որ դուք կօգտվեք օտարների գաղափարներից, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքների: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ինքնուրույն աշխատանքի վրա։ Մինչև երեկո մի լսեք ոչ մի խորհուրդ: Դրանք ապարդյուն կլինեն: Շատ օգտակար է կարգ ու կանոն հաստատել տանը կամ աշխատանքում: Նախ՝ դա բարձրացնում է ձեր տրամադրությունը, երկրորդ ՝ հնարավորություն է տալիս գտնել այն, ինչ վերջերս կորցրել եք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Առավոտյան ավելի լավ է կարևոր գործեր չսկսել: Ամենայն հավանականությամբ, դուք բախվում եք դժվարությունների: Նաև վտանգ կա սխալներ թույլ տալ, որոնք շտկել արագ չի հաջողվի: Առավոտը հարմար չէ ոչ անձնական, ոչ էլ գործնական հանդիպումների համար: Դրանք անցնում են լարված վիճակում։ Ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կապել ձեզ պարտավորություններին։ Իրավիճակն աստիճանաբար փոխվում է, օրվա երկրորդ կեսը ձևավորվում է շատ ավելի հանգիստ քան առաջինը: Այն հազիվ թե բեղմնավոր լինի, բայց հնարավորություն կտա լավ հանգստանալ, շփվել մտերիմների հետ: Չեն բացառվում հաջող գնումները, այդ թվում ՝ չպլանավորված:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հաջող կդասավորվի: Դուք կհասնեք նույնիսկ ավելիին, քան ակնկալում եք: Հնարավորություն կլինի օգնել այն մարդկանց, ովքեր բախվել են դժվարությունների: Օրը հարմար է գնումների և գործարքների համար: Դուք գումարը իզուր չեք ծախսում, դրանք ճիշտ եք տնօրինում: Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել: Հին վիրավորանքները կմոռացվեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք ակտիվ եք և վճռական, փորձում եք որքան հնարավոր է շուտ հասնել ձեր նպատակին։ Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ձեզնից առաջ անցնել: Մրցակիցներին կթողնեք հեռու ետևում: Սակայն կարևոր է հիշել, որ ձեր ուժերը անսահմանափակ չեն: Արժե ժամանակ առ ժամանակ դադար անել, որպեսզի վերականգնեք ուժերը, այլապես օրվա ավարտին կարող է վատանալ ձեր ինքնազգացողությունը: Պլանավորեք օրը այնպես, որպեսզի ժամանակ ունենաք շփվել մտերիմների հետ: Նրանց այսօր հատկապես կարևոր է ձեր ուշադրությունը: Հնարավոր է անսպասելի հրավեր ինչ-որ միջոցառման: Մի հրաժարվեք: Ամենայն հավանականությամբ, լավ ժամանակ կանցկացնեք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը այնքան էլ հեշտ չի լինի: Բայց ինտուիցիան հուշում է ձեզ, որ իրավիճակը շուտով կփոխվի դեպի լավը և չի սխալվում։ Կարևոր է չշտապել: Ինչով էլ որ նախատեսեք զբաղվել, սպասեք բարենպաստ պահի: Շտապողականությունը ոչնչի չի բերի, բացի սխալներից ու կորուստներից: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների կամ ընկերների հետ: Վեճերը օգտակար կլինեն, թույլ կտան պարզել ճշմարտությունը: Իսկ ահա մտերիմների հետ ավելի հեշտ է քննարկումներ վարել, հատկապես այն թեմաների շուրջ, որոնք կարևոր են ձեր համար: Ընդհանուր հայտարարի գալը հիմա հազիվ թե հաջողվի, իսկ փոխադարձ վիրավորանքները միանգամայն հավանական են։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը շատ արդյունավետ է անցնում: Դուք կարող եք հաղթահարել բազմաթիվ գործեր, արագ հասկանալ ամեն ինչ: Այնտեղ, որտեղ մյուսները երկար գլուխ են ջարդում ճիշտ պատասխանները գտնելու համար, դուք դրնաք գտնում եք կայծակնային արագությամբ՝ հենվելով տրամաբանությանն ու ողջամտությանը։ Հնարավորություն կունենաք շփվել անսովոր, ականավոր մարդկանց հետ: Դուք նրանց վրա բարենպաստ տպավորություն եք թողնում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են արագ զարգանալ և շուտով կսկսեն մեծ դեր խաղալ ձեր կյանքում:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուքակտիվ եք և վճռական, չեք հրաժարվում ձերպլաններից, չեք հանձնվում, քանի դեռ չեք ստանում ցանկալին: Ձեր ակտիվ գործողությունները հաճախ նյարդայնացնում են շրջապատին, ստիպում են նրանց նյարդայնանալ: Փորձում է չշտապել որոշումներ կայացնելիս: Պետք է լավ մտածել, ամեն քայլ անելուց առաջ: Դա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է գումարին և գույքին: Չպետք է վստահել նրանց, ովքեր խոստանում են սարեր շուռ տալ: Վտանգ կա խարդախության զոհ դառնալուն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հաջող է դասավորվում: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար, բայց ավելի լավ է կենտրոնանալ նրանց վրա, որոնք պահանջում են համագործակցություն, ջանքերի միավորում: Հնարավորություն կունենաք նոր գործընկերներ գտնել: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են իրական ընկերներ: Լավ են դասավորվում ուղևորությունները: Դուք կարող եք լինել անսովոր, հետաքրքիր վայրերում: Օրը հարմար է ռոմանտիկ ճանապարհորդության մեկնելու համար: Ի դեպ, սիրահարված Կարիճները կարող են նաև տանը լավ ժամանակ անցկացնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը անհանգիստ, երբեմն դժվար, բայց արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք հաղթահարել բարդ գործերը, լուծել այն խնդիրները, որոնք ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Բայց ոչ մի գերագնահատեք ձեր կարողությունները: Ինտուիցիան հուշում է, երբ պետք է համառություն ցուցաբերել, իսկ երբ է ձեռնտու նահանջել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում ուրիշների սխալների վրա սովորելը, այլ մարդկանց փորձը օգտագործելը: Կարող եք դրա հիման վրա կառուցել սեփական ծրագրերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը հանգիստ, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի: Այն ավելի հարմար է հանգստի, ընկերների հետ շփվելու և պարզ, չհոգնեցնող գործերի համար: Եթե ուշադրություն պահանջեն ավելի լուրջ խնդիրները, կարելի է դիմել մարդկանց, ովքեր հայտնի են իրենց ճշտապահությամբ: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն է տալիս լուծել հին խնդիրները: Այն օգտակար է անձնական հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Ձեր ջանքերի շնորհիվ դրանք կարող են զգալիորեն փոխվել դեպի լավը: Հնարավոր են հաջող գնումները:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարևոր իրադարձություններ օրը դժվար թե բերի, բայց կստիպի նյարդայնանալ: Ստեղծվում է մի երկիմաստ իրավիճակ: Ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք,թե ինչ պետք է անել: Այս բոլոր խնդիրները կարողանում եք լուծել ժամանակին: Մտածեք լավ տպավորություն թողնելու մասին: Այստեղ մեծ դեր կխաղա ձեր տեսքը: Փորձեք կատարյալ տեսք ունենալ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հաջող կդասավորվի: Դուք կօգտագործեք բարենպաստ պահը՝ իրականացնելու համար այն, ինչ վաղուց եք մտածել: Կարող են առաջանալ ինչ-որ աննշան դժվարություններ, բայց պետք չէ անհանգստանալ, քանի որ արագ կարող եք ելք գտնել դրանք հաղթահարելու համար: Արդյունավետ են անցնում գործնական բանակցությունները: Դուք բարենպաստ տպավորություն եք թողնում ձեր զրուցակիցների վրա: Հարաբերությունները, որոնք հիմա զուտ աշխատանքային են, կարող են ժամանակի ընթացքում ընդունել ընկերական կամ ռոմանտիկ բնույթ։






Բաց մի թողեք
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը