20/02/2026

Մոսկվան կբավարարվի արդյոք Դոնբասով

UKR RUS

Ռուսական իշխանությունները պարզորոշ հասկացրել են, որ Մոսկվան չի սահմանափակվի միայն Ուկրաինայից տարածքային զիջումներով եւ մտադիր է պահպանել իր հավատարմությունը՝ նախնական ռազմական նպատակներին՝ ներառյալ նաեւ՝ ՆԱՏՕ-ի կազմաքանդմանը։

Այս մասին հայտնում է Պատերազմների ուսումնասիրության ամերիկյան կենտրոնը (ISW)։ Փետրվարի 17-ին, Բելգիայում ռուսական դեսպանությունը հայտարարել էր, որ Կրեմլը պահանջում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքից իրավաբանորեն ամրագրել, որ հրաժարվում է հետագա ընդլայնումից՝ համապատասխան պայմանագրի այն նախագծի, որը պատրաստվել է Մոսկվայի կողմից 21 թվականի դեկտեմբերին։ Ինստիտուտը հիշեցնում է, որ նախքան Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանը առաջադրել է դաշինքին մի շարք նախապայմաններ։

Մոսկվան պահանջել է դադարեցնել զորքերի եւ սպառազինությունների համակարգերի տեղակայումը այն երկրներում, որոնք միացել են ՆԱՏՕ-ին 97 թվականից հետո։ ISW-ն նշում է, որ այդ պահանջները շարունակում են մնալ Ռուսաստանի նախնական ռազմական նպատակները, որոնք չեն չեղարկել։

Մոսկովյան դեսպանությունը կրկնելով դրանք բանակցություններում, ակնարկում է, որ Մոսկվան չի համաձայնի այնպիսի համաձայնագրի, որը հաշվի չի առնի բոլոր պայմանները Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների առումով, անկախ այն հանգամանքից, որ կարող է պարունակել տարածքային զիջումներ Ռուսաստանի օգտին։