Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է: Նա նախօրեին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։
«Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները»,- գրել է Պապիկյանը` տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին, եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։
Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ընդ որում՝ Երեւանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։
Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտներ։

Բաց մի թողեք
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում
«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»
Մարդիկ ճի՞շտ են մտածում, որ նաեւ իշխանությունների հետ կարող է Եկեղեցին կոմպրոմիսի գնալ