Հայ Ազգային Կոնգրեսի 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության կանոնադրությանը համապատասխան գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ձեզ ենք ներկայացնում Հայ Ազգային Կոնգրեսի 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության Վարչության ընտրությունների գաղտնի քվեարկության արդյունքներով բավարար քվե ստացած և Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը:
1 ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- 219 ձայն 2 ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ- 218 ձայն 3 ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ- 217 ձայն 4 ԱՎԵՏԻՍ ԱՎԱԳՅԱՆ- 213 ձայն 5 ՏԱԹԵՎ ԶՈՐՅԱՆ- 207 ձայն 6 ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ- 204 ձայն 7 ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ- 201 ձայն 8 ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ-194 ձայն 9 ԼԻԼԻԿ ԹԱՌԼԱՄԱԶՅԱՆ- 194 ձայն 10 ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆ- 191 ձայն 11 ԵՎԱ ԱԴԱՄՅԱՆ- 185 ձայն 12 ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ-177 ձայն 13 ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ- 177 ձայն 14 ԱՎԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ- 176 ձայն 15 ԼԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ- 176 ձայն 16 ՎԻԿՏՈՐ ՄԻՐՈՒՄՅԱՆ- 175 ձայն 17 ԿԱՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ- 164 ձայն 18 ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ- 164 ձայն 19 ԹԵԼՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ- 164 ձայն 20 ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ- 162 ձայն 21 ՎԱՉԵ ԹԱՄՐԱԶՅԱՆ- 159 ձայն 22 ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ- 158 ձայն 23 ԱՐԻ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ- 157 ձայն 24 ՍԱՍՈՒՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ- 156 ձայն 25 ԱՐՇԱՎԻՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ- 153 ձայն 26 ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՌՈՒՏՅԱՆ- 150 ձայն 27 ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- 147 ձայն 28 ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ- 146 ձայն 29 ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- 146 ձայն 30 ՆԱՐԻՆԵ ԳԻԺԼԱՐՅԱՆ- 145 ձայն 31 ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ- 144 ձայն 32 ՄԱՄԻԿՈՆ ԿԱՆՈՅԱՆ- 144 ձայն 33 ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- 144 ձայն 34 ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- 144 ձայն 35 ՍԵՐԳՈ ՏՈՆՈՅԱՆ- 144 ձայն
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Հարգելի քաղաքացիներ, Ստորև ձեզ ենք ներկայացնում Հայ Ազգային Կոնգրեսի 5(23)-րդ համագումարին ընդունված բանաձևը․
Հայ Ազգային Կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորուﬓ ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական և գիտամշակութային հարատեւ վերելքի ապահովումը։ Հայաստանն այսօր կանգնած է օրհասական սպառնալիքների առջև։
2020-ին սկսված և ﬕնչ օրս չավարտված պատերազﬕ հետևանքով հայաթափվել է Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքները հայտնվել են օկուպացիայի տակ, Ադրբեջանը շարունակում է պետականորեն կազմակերպված համակարգային հայատյաց քարոզչությունը, որպես պատանդ պահում և խոշտանգում հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Ադրբեջանը նաեւ հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ՝ առաջ քաշելով ﬔր երկրի ներքին հարցերին վերաբերող նվաստացուցիչ պահանջներ և պահպանելով պատերազﬕ վերսկսման վտանգը։ Հայաստանի վրա կախված է հետագա մարդկային և տարածքային կորուստների մահացու վտանգը։
Վտանգված է Հայրենիքը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը։ Իրավիճակը բարդանում է նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրումով, Հայաստանի անվտանգությանը սպառնում է ինչպես Արևմուտք-Ռուսաստան, այնպես էլ ԱՄՆ-ի և Իսրայելի կողﬕց Իրանի դեմ սկսված պատերազմը։

Բաց մի թողեք
Վթար՝ Երևանում, բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուս ու «Chevrolet»․ Լուսանկար
Վթար՝ Կոտայքում, «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա․ Լուսանկար
Մյասնիկյանում պողոտայում հայտնված կենդանին զեբր չէ. քաղաքացին է էշին ներկել ու դուրս տարել․ Լուսանկար