ՔՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ մոտ 1000 ՔՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ այդմ, 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ցուցակի նախավերջին տեղում է՝ 49-րդն է։
Նրա եղբայրը՝ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն էլ 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։
Մեր տեղեկություններով, ՔՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ՔՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ՔՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու։
Իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել